Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ին

By | 07.11.2016
Загрузка...

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բենռատարներով մեծ տրամաչափի հրթիռներ է ուղարկում Հալեպի արևելքում «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի վերահսկողության տակ գտնվող տարածք: Հայտարարության մեջ ասված է, որ բեռնատարները տարածք են մուտք գործում առանց խուզարկության:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն ասել է. «Մոսկվան ու Վաշինգտոնը Հալեպի ժողովրդի համար հումանիտար  օժանդակությունների առաքումը տարբեր կերպ են պատկերանում: Ռուսաստանը նկատի ունի դեղորայքի ու սննդամթերքի առաքումը, մինչդեռ ԱՄՆ-ի համար դա բացատրվում է առանց խուզարկման Հալեպի արևելյան տարածքներ սպառազինություն բեռնատարների մուտքով»:

«Այս իրավիճակը կրկին անգամ ապացուցում է, որ Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարությունները պահպանում են հրադադարի բոլոր կանոնները»,-նշել է Կոնաշենկովը: Նա հավելել, որ միայն անցած մեկ ամսվա ընթացքում շուրջ 100 տոննա անհրաժեշտ մթերք այդ թվում դեղորայք ու սնունդ է բաժանվել Հալեպի արևելյան ու արևմտյան հատվածների բնակիչներին:

ՌԴ ՊՆ խոսնակն ընդգծել է. «ԱՄՆ-ն առերևույթ է մտահոգ  Սիրիայի ժողովրդի ճակատագրով, քանի որ նրանց համար գոնե հացի մի կտոր չի ուղարկել, և մյուս կողմից մեծ տրամաչափի հրթիռներով բեռնավորված բեռնատարներ է ուղարկել «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի համար, որպեսզի դրանք օգտագործվեն  անմեղ ժողովրդի դեմ»:

rus-gen

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...