Ռուսական լրատվամիջոցները հայտնել են «միջուկային գնացքի» համար նախատեսված հրթիռի հաջող փորձարկումների մասին

By | 22.11.2016
Загрузка...

Կառուցվող «Բարգուզին» ռազմական երկաթուղային հրթիռային համալիրի համար նախատեսված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արագընթաց փորձարկումները հաջող են անցել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

«Արագընթաց առաջին փորձարկումները տեղի են ունեցել երկու շաբաթ առաջ՝ Պլեսեցկի տիեզերակայանում: Դրանք լիովին հաջող են համարվել, որը ճանապարհ է հարթում թռիչքա-նախագծային փորձարկումների մեկնարկի համար»,- նշել է նա: Գործակալության աղբյուրի խոսքով՝ այդ փորձարկումները կսկսվեն 2017 թվականին:

2015 թվականին նախագծված «Բարգուզին» երկաթուղային հրթիռային համալիրը պետք է ներկայացվի 2017 թվականի սկզբին:

tre0

News.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...