Ջուլիանին եւ Բոլթոնն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածուներն են. The Wall Street Journal

By | 15.11.2016
Загрузка...

the-wall450

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնն Միացյալ Նահանգների նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուներն են:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The Wall Street Journal թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Թրամփի խորհրդականներն այս երկու թեկնածությունները դիտում են որպես հիմնականները, վերջնական որոշումը կարող Է ընդունվել առաջիկա շաբաթներին:

Իր հերթին AP գործակալությունն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնի գլխավոր թեկնածու Է նշել Ջուլիանիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...