Ջահանգիրի.-«Հոսեյնական Արբաինի մեծ քայլերթը խաղաղության և ազատության խորհրդանիշ է»

By | 20.11.2016
Загрузка...

Հոսեյնական Արբաինի մեծ երթին մասնակցելով՝ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը Նաջաֆում ասաց.-«Այս արարողությունը պետք է վերածվի մշտական մի շարժման»:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը՝ ցավակցություն հայտնելով շիա մուսուլմանների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության քառասնօրյանի առիթով ասաց.-«Իմամ Հոսեյնի նահատակությունը իսլամական զարթոնքի աղբյուր է,որը հավատացյալներին ուղորդում է դեպի փրկություն»:

Ջահանգիրին հստակեցրել է.-«Հոսեյնական արբաինի սգո արարողությունը վերածվել է բացառիկ մի երևույթի, որին մասնակցում են միլիոնավոր հավատացյալներ»:

«Քանի որ Իրաքի կառավարությունը  Մոսուլում պայքարում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ, Արբաինի արարողության կազմակերպումը մեծ ջանքեր է պահանջում»․-ընդգծել է նա:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն, անդրադառնալով Իրաքի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցին, հավաստիացրել է.-«Մոսուլի  1 միլիոն 500 հազարանոց բնակչությունը մեկ ճակատ կազմած ջանում են ԻԼԻՊ-ին դուրս մղել քաղաքից»:

Ջահանգիրին կիրակի օրը Նաջաֆում մասնակցել է հոսեյնական Արբաինի սգո արարողությանը:

jahangiri450

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...