Պուտինի հետ մեծ գործարքի վտանգները

By | 20.11.2016
Загрузка...

«Պատճառները, որոնք ենթադրում են Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հնարավոր դաշինք, բազմաթիվ են եւ ակնհայտ,- գրում է The Financial Times-ը:- Ամերիկայի համաշխարհային գերիշխանությանն ուղղված Ռուսաստանի մարտահրավերն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության օրակարգի առավել հրատապ խնդիրներից է»:

«Հակառակորդի հետ հարաբերություններում, որն ունի միջուկային զենք, լարվածության մեղմումը գովելի նպատակ է: Քաղաքական տեսանկյունից գործարքը Մոսկվայի հետ Թրամփի համար հսկայական քայլ կլիներ շոու-բիզնեսի ներկայացուցչից , մագնատից եւ քաղաքական հետնապահից պետական գործիչ դառնալու ճանապարհին: Միեւնույն ժամանակ, հույս կա, որ Թրամփը տեսնում է Պուտինի հետ ցանկացած մեծ գործարքի ռիսկերը»:

Հեղինակի կարծիքով, Թրամփը պետք է մերժի 1945թ.-ի Յալթայի համաժողովի վերախաղարկման փորձերը. դա Պուտինի համար պարգեւատրում կլիներ Ղրիմի անեքսիայի եւ Ուկրաինայի արեւելք ներխուժելու համար: «Դա կարող է վտանգավոր նախադեպ լինել, որը համարձակություն կհաղորդի մյուս հզոր պետություններին: Բացի դրանից, դա կխաթարի 1990թ.-ի Փարիզյան հռչակագրի սկզբունքները, համաձայն որի եվրոպական երկրներն իրավունք ունեն ազատորեն ընտրել սեփական քաղաքական ուղեգիծը եւ դաշնակիցներին»:

«Չի կարելի վաճառել Ուկրաինան,- պնդում է The Financial Times-ը:- Դա կարող է հանգեցնել այդ երկրի արեւմտամետ կառավարության ճգնաժամին»:

Թղթակիցները Թրամփին խորհուրդ են տալիս հետեւել որոշ սկզբունքների: «Առաջին հերթին, նրա աշխատակազմը պետք է վերահաստատի իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին, ինչը համարվում  է  եվրոպական եւ միջազգային անվտանգության հիմքը: Երկրորդ, Թրամփը չպետք է չեղարկի, ինչպես նա նշել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները, քանի դեռ չկա առաջընթաց այն հարցերում, որոնց համար սահմանվել են այդ պատժամիջոցները: Թրամփին անհրաժեշտ է չշփոթվել, ավելի լավ է որոշակի թեմաների շուրջ դանդաղ առաջընթաց ունենալ՝ հաշվի առնելով Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համագործակցության առաջնահերթությունը»:

«Գործ ունենալով Մոսկվայի հետ՝ Թրամփին անհրաժեշտ է նույն նշանակությունը տալ Ռուսաստանի հարեւանների իրավունքներին եւ շահերին, ինչ նշանակություն տալիս է Ռուսաստանին: Այդ երկրի հետ հարաբերությունների լարվածությունը գտնվում է 1980-ական թվականներից հետո ամենաբարձր մակարդակի վրա, եւ դրանց կարգավորման մրցանակը նշանակալի կլինի,- ասվում է հոդվածում: Սակայն այդ նպատակին չպետք է հասնել՝ ճկվելով մոսկովյան պայմանների տակ: Ինչպիսին էլ որ լինեն ներկայիս ռիսկերը, Պուտինի հետ անհաջող գործարք կնքելն ավելի վատ է, քան ընդհանրապես չկնքելը»:

puto-trump0

galatv.am/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...