Պետության հերն անիծեցին ու անպատիժ մնացին

By | 04.11.2016
Загрузка...

Աբրահամյան Հովիկն ու Միհրան Պողոսյանը գնացին, մինչդեռ բիզնեսները նրանց ու նրանց ընտանիքների մնացին տեղում ու ոչ մեկ դրա մասին չի խոսում, թե այդ մարդկանց, որտեղից այդքան բիզնես, և որտեղից Հայաստանում այդքան հարստություն, որ պատկանում է մի քանիսի տիրապետության տակ:

Դեռ ինչքան ժամանակ է պետք, որպեսզի պետությանը թալանած գումարները հետ վերաադարձնեն պետությանը և այն պաշտոնյաները, ներկայիս և արդեն պաշտոնին հրաժեշտ տվածները գտնվեն անազատության մեջ:

Մենք խոսում ենք այս ցավոտ խնդիրների մասին, բայց սայլը տեղից չի շարժվում… Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին, ով կարճ ժամանակում թալանեց կառավարությունը, ընդամենը կառավարության շենքը երեք անգամ եվրոնորոգում իրականացնելուց հետո, մնացյալ խոշոր գումարները տակով անելու և այն բիզնեսները, որը իր անունից տեղափոխել էր կնոջ անունով, չեն կարողանում պատասխանատվության ենթարկել, թե ասենք սուպերմարկետներ և հյուրանոցային համալիրները որտեղից և ինչ միջոցներով է ձեռ բերել…

էլ չեմ ասում այն հողերն ու տարածքները Արտաշատում, որոնք վաճառել ու կրկին տակով է արել Աբրահամյան ընտանիքը… «Արտաշատ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ն Արտաշատ քաղաքի կենտրոնում մեծ սուպերմարկետ եւ բիզնես կենտրոն կառուցելով: «Արտաշատ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ն 100%-ով պատկանում է Արգամ Աբրահամյանին, իսկ տնօրենը նրա ազգական Գագիկ Պողոսյանն է:

Կրտսեր Աբրահամյանը 43.5 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող ընկերության սեփականատեր է դարձել 2011թ-ին: Մխչյան գյուղի «Մեծն Արգամի» ընկերության հարեւանությամբ է գտնվում վարչապետի տիկնոջ հաջորդ ընկերությունը՝ «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն: Այն երկհարկանի սուպերմարկետ է՝ առեւտրի տարբեր բաժիններով:

Ամիրյան 4/7 հասցեում է գրանցված «Իմպերիում Գրուպ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2014թ. փետրվարին: Այս ընկերության միակ սեփականատերը Արգամ Աբրահամյանն է, որն անձամբ է ղեկավարում այն՝ զբաղեցնելով տնօրենի պաշտոնը: Աբրահամյանի որդին եւ մերձավորները` հանքարդյունաբերության ոլորտում՝ «Ջուլի» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվում է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններով:

100 տոկոս բաժնետերը Արգամ Աբրահամյանն է: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն այս տարվա փետրվարի 4-ին «Ջուլի» ՍՊԸ-ին երկու տարի ժամկետով տրամադրել է թույլտվություն, որպեսզի վերջինս ուսումնասիրի Վայոց ձորի մարզի Ելփինի պղինձ-մոլիբդենային պաշարները: Նախկինում այս տարածքի օգտակար հանածոների ուսումնասիրությամբ զբաղվում էր Արգամ Աբրահամյանին 100%-ով պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Արգամիկ» ՍՊԸ-ն:

«Արգամիկ» ՍՊԸ-ի տնտեսական գործունեության մեջ է մտնում հանքերի արդյունահանումն ու շահագործումը, քարերի մշակումը, ինչպես նաեւ ձկնաբուծությամբ զբաղվելը, կենցաղային եւ տրանսպորտային ծառայություններ մատուցելը եւ այլն: Սա դեռ այն փոքրաթիվ բիզնեսներն են Աբրահամյան ընտանիքի, որը կարելի է ցանկը դեռ ավելացնել ու ավելացնել… Անցնելով Միհրան Պողոսյանին ում ընդամենը աշխատանքից ազատեցին ու մաքրեցին նրա անունը…

Պողոսյանը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում։ Այնտեղ գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է անում, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները: «Հետքը»-ը դեռ ավելի շուտ հայտնաբերել ու հրապարակել էր Միհրան Պողոսյանի բիզնեսների ու նրա այսպես ասած ունեցած-չունցած հարստությունը, թեև ամբողջական ներկայացնելու դեպքում անգամ երկար պետք է գրել…

Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Սեյշելներում, Բահամյան կղզիներում, Նևադայում, Հոնկ Կոնգում, Միացյալ Թագավորությունում, Բելիզում, Կոստա Ռիկայում, Մալթայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում, Սինգապուրում և մի քանի այլ վայրերում գրանցված միլիոնավոր օֆշորային ընկերությունների փաստաթղթեր:

Տվյալների այդ բազայում կան նաև հայաստանցիներ: ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը և նրա քեռիների՝ Գրիգորի եւ Միխաիլ Հարությունյանների ընտանիքների անդամների անունները այդ ցուցակում են։ ICIJ-ի տվյալները պարունակում են 11,5 մլն փաստաթուղթ, այդ թվում՝ 214,488 իրավաբանական անձանց (ընկերություններ, վստահորդներ և հիմնադրամներ), 14,153 հաճախորդներ/միջնորդների մասին: Այդ փաստաթղթերում արծարծվում են 12 երկրի ղեկավարների, Ֆորբս ամսագրում ընդգրկված 29 միլիարդատերերի անուններ:

Փաստաթղթերն առնչվում են 200-ից ավելի երկրների և տարածքների: Նախագծին մասնակցել է 376 լրագրող և 109 մեդիա կազմակերպություն 76 երկրից: Հետաքննությունը տևել է մեկ տարի: Գերմանական Süddeutsche Zeitung-ին անանուն աղբյուրը փոխանցել է փաստաթղթերը, և պարբերականն այն տրամադրել է ICIJ-ին, որը և կազմակերպել է համագործակցությունը:

Գաղտնազերծվել է միջնորդ/գրանցող Mossack Fonseca & Co. փաստաթղթաշրջանառությունը: 40-ամյա այս պաշտոնյան, արդեն նախկին պաշտոնյան 2008 թվականից զբաղեցնում էր գլխավոր դատական հարկադիր կատարողի պաշտոնը: Իր մասնագիտական կարիերան սկսել է Ազգային անվտանգության ծառայությունից և հասցրել է դրսերում փողեր դիզել վաղվա համար…

 

Հեղինակ ̀   Արթուր Հայրապետյան

%d5%b4%d5%af%d5%af%d5%ab%d5%af4

Լուսանկարը ̀   Գագիկ Շամշյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...