Պայթյուն Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բազայում

By | 12.11.2016
Загрузка...

Աֆղանստանի Բագրամում գտնվող ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ամենամեծ բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել են առնվազն վեց ամերիկացի զորայիններ, 13 ուրիշներ վիրավորվել են:

Զինվորական պաշտոնյաները շաբաթ օր կարճ հաղորդագրությամբ հաստատել են  պայթյունի մասին հաղորդումները և նշել: Հաղորդագրության մեջ ասված է, որ պայթյունը տեղի է ունեցել  շաբաթ առավոտյան ժամը 5:30-ին:

Թալիբների խումբն իր վրա է վերցրել Աֆղանստանի Փարվան նահանգում ամերիկացի զորայիններին պատկանող ավիաբազայում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:

Հաղորդումների համաձայն, Թալիբանի մահապարտը այսօր առավոտյան  մտել է   ավիաբազա  ու պայթեցրել իրեն:

Թալիբների խոսնակ Զաբիոլլահ Մոջահեդն ասել է, որ  հարձակման հետևանքով սպանվել են 24 ամերիկացի զորայիններ և 44 ուրիշներ վիրավորվել են:

Մոջահեդի ընդգծմամբ,   զոհերի մեջ եղել են ամերիկացի մի քանի սպաներ:

Սրանից շուրջ երկու շաբաթ առաջ Բագրամի ավիաաբազայի դեմ Թալիբների հարձակման հետևանքով սպանվեցին 14 ամերիկացիներ:
ԱՄՆ-ի զորայինների կարևոր բազաներից համարվող Բագրամը գտնվում է մայրաքաղաք Քաբուլից 60կմ հեռավորության վրա:

iraq-rrr50

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...