Ուկրաինայի նախագահին հարցաքննել են 2014 թվականի դեպքերի համար

By | 20.11.2016
Загрузка...

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հարցաքննել են Վիկտոր Յանուկովիչի կառավարության կործանմանը հանգեցրած դեպքերի մասին իր տեղեկություններ ստանալու նպատակով:

Վկայակոչելով «Ինտեր ֆաքս» լրատվական գործակալությանը՝ «ԻՌՆԱ»-ն հաղորդել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը 6 ժամ հարցաքննել է նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Հարցաքննությունը կայացել է նախագահի աշխատավայրում։ Պորոշենկոն հարցաքննվել է նախորդ կառավարության ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների դեմ իրագործված հանցագործությունների գործով:

Ուկրաինայի նախկին նախագահի դեմ կատարվող ցույցերի ժամանակ, Պորոշենկոն որպես ընդդիմության գլխավոր առաջնորդներից մեկը, իրեն պատկանող հեռուստատեսության հինգերորդ կայանի միջոցով հովանավորել է իշխանափոխությունը:

petro-poroshenko

Parstoday

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...