Շուտով Արեւմուտքը կունենա սեփական պուտինամետ վերնախավը. Politico

By | 23.11.2016
Загрузка...

«Դեռ վերջերս բոլորը միաբերան պնդում էին, որ Վլադիմիր Պուտինն ընկերներ չունի: Ղրիմ ներխուժումից եւ Ուկրաինայի արեւելքում միջամտությունից հետո նա տիպիկ եվրոպացիների եւ ամերիկացիների համար վերածվեց «պերսոնա նոն գրատա»-ի: Իսկ Ասիայում ոչ մի արժեքավոր բան չէին տեսնում ռուսաստանյան տնտեսությունում, որն աճի միտում չուներ»,- Politico հանդեսում գրում է Սինտիա Կրուտը:

«Պուտինը մշտապես կուռք եւ աջակցության աղբյուր է եղել եվրոպական ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների ներկայացուցիչների համար, իսկ այժմ նրա բացահայտ երկրպագուները քաղաքական կուսակցություններում կարեւոր պաշտոններ են զբաղեցնում եւ հմայվում իրենց աճող վարկանիշով: Շուտով Արեւմուտքում կկազմավորվի սեփական պուտինամետ վերնախավը: Ահա թե ինչպես է այն ձեւավորվում»,-նշվում է հոդվածում:

Ֆրանսիա

Ֆրանսուա Ֆիյոնի շնորհիվ, ով հաղթեց պահպանողականների փրայմերիզում, Պուտինի ֆրանսիացի ընկերներն արդեն հունիսին կարող են տեղավորվել Ելիսեյան պալատում: Նախկին վարչապետը Ռուսաստանը համարում է Եվրոպայի կարեւոր գործընկեր եւ դեմ է Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցներին:

Ֆիյոնի կարծիքով, Արեւմուտքը պետք է դաշինք ստեղծի Ռուսաստանի հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար:

Ֆիյոնի հավանական մրցակիցը Մարին Լը Պենն է, ով Պուտինի առավել հավատարիմ ընկերն է:

Էստոնիա

Կառավարության կազմավորումը հանձնարարված է Յուրի Ռատասուին՝ «Ցենտրիստական կուսակցության» առաջնորդին, ով չի թաքցնում իր ջերմ զգացմունքները Ռուսաստանի նկատմամբ եւ ավանդաբար վայելում է Էստոնիայի էթնիկ ռուսների աջակցությունը:

Բուլղարիա

Անցած շաբաթ կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ ռուսամետ թեկնածու Ռումեն Ռադեւը, ով արդեն հայտարարել է, որ ցանկանում է վերականգնել կապերը Կրեմլի հետ եւ չեղարկել ԵՄ պատժամիջոցները:

Մոլդովա

Ինչպես հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Իգոր Դոդոնը, իր ընտրողները համախմբվել են եւ քվեարկել Ռուսաստանի հետ բարեկամության եւ չեզոքության օգտին:

ԱՄՆ

Նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Դոնալդ Թրամփը, ով բազմիցս հիացական խոսքեր է հղել Պուտինին: Նա ցանկանում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ եւ միասին վերջ տալ «Իսլամական պետությանը»:

Նիդերլանդներ

Հոլանդացիները դեմ քվեարկեցին Եվրամիության եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման համաձայնագրին, եւ դա, հնարավոր է, երկրում եվրասկեպտիցիզմի աճի արտահայտությունն է: Դա ապակայունացնում է Եվրոպան, հետեւաբար ձեռնտու է Ռուսաստանին: «Ազատության կուսակցության» առաջնորդ Գերտ Վիլդերսը  նախընտրական հարցումների վերին հորիզոնականներում է: Նա ԵՄ կազմից Նիդերլանդների դուրս գալու կոչեր է հնչեցնում:

Հունաստան

Հունաստանը եւ Ռուսաստանը Բալկաններում փոխադարձ տնտեսական շահեր ունեն: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Մոսկվային կոչել է «Հունաստանի ամենակարեւոր դաշնակից», իսկ Պուտինը Հունաստանին՝ «Եվրոպայում Ռուսաստանի կարեւոր դաշնակից»:

Նախորդ տարի երկրների միջեւ առեւտրային համաձայնագիր ստորագրվեց, ինչից հետո Ցիպրասը հայտարարեց՝ Հունաստանը, լինելով ազատ երկիր, իրավունք ունի բոլորի հետ տնտեսական միություններ կազմել:

Հունգարիա

Վարչապետ Վիկտոր Օրբանը Ռուսաստանի հետ սերտ առեւտրա-տնտեսական կապերի կողմնակից է: 2014թ.-ին Հունգարիան հայտարարեց ատոմակայան կառուցելու մասին: Այդ նպատակով Ռուսաստանը վարկային միջոցներ է տրամադրել: «Առանց ռուսների հնարավոր չէ պատշաճ կերպով ձեւավորել եւ ղեկավարել հունգարացիների ապագան»,-հայտարարել է Օրբանը:

puto-arev

galatv.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...