Նորա Դայանի «Մշակութային և բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները կոնվենցիաներում և ՀՀ օրենքներում» ժողովածուի շնորհանդեսը

By | 29.11.2016
Загрузка...

Ս. թ. նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում /հասցե` Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ մասնաշենք, մուտքը` Գալոյան փողոցից/ տեղի կունենա պատմաբան, մշակութաբան, թանգարանագետ Նորա Դայանի «Մշակութային և բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները միջազգային կոնվենցիաներում և ՀՀ օրենքներում» ժողովածուի շնորհանդեսը:
Ժողովածուում ներկայացվում են միջազգային այն կոնվենցիաները, համաձայնագրերը, որոնց միացել է Հայաստանի Հանրապե­տությունը, և այդ միջազգային իրավական փաստաթղթերի պահանջներից ելնելով՝ ընդունել մի շարք օրենքներ:

Միջազգային կոնվենցիաները և Հայաստանի Հանրապե­տության օրենքները ներկայացված են ժամանակագրական կար­գով, ազատ շարադրանքով հղումներ կատարելով իրավական ակտի համապատասխան հոդվածներին: Ժողովածուն կազմված է երեք բաժիններից:
Առաջին բաժ­նում ընդգրկված են մշակութային և բնության ժա­ռան­գու­թյան պահպանման, պաշտպանության և օգտագործ­ման մա­սին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ընդուն­ված միջազ­գային կոնվենցիաները:

Երկրորդ բաժնում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրա­պետության օրենքներին: Իրավական դաշտի ամբողջականությունն ապահովելու նպատակով՝  ներկայացվել է նաև այդ օրենքի կիրառումն ապա­հովող ենթաօրենս­դրական ակտերի մասին տեղեկույթ:

Երրորդ բաժում առաջին անգամ ներկայացվում է կոնվենցիաներում և Հայաստանի Հանրապետության օրենքներում՝ օգտագործված սահմանումները և հասկացությունները (տերմինները), այնպես, ինչպես դրանք առկա են՝  բառարանի սկզբունքով:

Բառարանում ընդգրկված են շուրջ 150 տերմիններ, և յուրաքանչյուր հասկացու­թյան (տերմինի) տողատակում նշված է կոնվենցիայի կամ ՀՀ օրենքի անունը և հոդվածը:

nora-dajan

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...