Նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի հետ

By | 03.11.2016

Նոյեմբերի 3-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովայի հետ:

Շնորհավորելով նախարար Կարայանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Սայյորա Այուպովան նշել է, որ Հայաստանում գործունեության երկու տասնամյակների ընթացքում նախարարության հետ արդյունավետ համագործակցություն են իրականացրել և հույս հայտնել, որ դրանք հետագայում էլ կշարունակվեն բարձր մակարդակով:

Ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրել է «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա»-ի գործունեությունը, այն ծրագրերը, որոնք խթանում են փոքր և միջին բիզնեսի զարգացումը:

Սուրեն Կարայանը ներկայացրել է գործարար և ներդրումային միջավայրի բարեփոխմանն ուղղված աշխատանքները, որոնք նոր հնարավորությունների հեռանկարներ են բացում խոշոր ընկերությունների, մասնավոր հատված-պետություն փոխգործակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ներդրումային նոր ծրագրերի իրականացման հնարավորությանը, որակի ստանդարտներին ու մի շարք այլ հարցերի:

%d0%ba%d0%be%d0%ba%d0%b0-%d0%ba%d0%be%d0%bb%d0%b07

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով