ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆ

By | 23.11.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը:

Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների, Երևանի քաղաքապետի և վարժարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոնի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ:

«Քվանտ» վարժարանը 2011թ.-ից ստացել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի իրականացման թույլտվություն: Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ, իսկ Միջազգային բակալավրիատի ծրագրով սովորողները՝ նաև Միջազգային բակալավրիատի դիպլոմ, որը հիմք է հանդիսանում առանց ընդունելության քննությունների ընդունվել աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ:

Կենտրոնի պատասխանատուների հավաստմամբ, կրթական այս հաստատության մի շարք մշակումներ արդեն ներդրվել են հանրակրթության ոլորտում: Վարժարանի սաներն ակտիվ մասնակցում են դպրոցականների ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային առարկայական օլիմպիադաներին՝ արձանագրելով շատ լավ արդյունքներ:

Այցի ավարտին Նախագահը Կրթության և գիտության նախարարի, Երևանի քաղաքապետի և վարժարանի տնօրենի հետ քննարկում է ունեցել կրթության ոլորտի խնդիրների, այս ոլորտում պետական-մասնավոր հատված համագործակցության և կրթական համակարգի զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը լսել է ոլորտի առանձին խնդիրների լուծման վերաբերյալ վարժարանի տնօրենի մոտեցումներն ու առաջարկությունները: Հանրապետության Նախագահը Կրթության և գիտության նախարարին հանձնարարել է առաջիկայում աշխատանքային հանդիպում անցկացնել հանրակրթության և բարձրագույն կրթության հարցերի քննարկման նպատակով:

s-qvant-99_b

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով