ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԿԱԻ ԿԱԱՐԵԼՍՈՆԸ

By | 18.11.2016
Загрузка...

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է նոր որակ հաղորդելու հայ-էստոնական համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Սերժ Սարգսյանը կարևորել է բոլոր ոլորտներում համագործակցության ակտիվացումը՝ օգտագործելով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական հարաբերություններն ու քաղաքացիական հասարակության հնարավորությունները:

Դեսպան Կաի Կաարելսոնը նշելով, որ իր նախկին դիվանագիտական փորձառությունը, որը կապված է եղել միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի հետ, որոնք երկուսն էլ Հայաստանի ու Էստոնիայի համար շատ կարևոր կազմակերպություններ են, կօգնի ավելի արդյունավետ իրականացնել իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Էստոնիան մեծ առաջընթաց ունի, իսկ Հայաստանը վերջին տարիներին զգալի հաջողություններ է արձանագրել:

serj-hand-fb

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...