Մտահոգություն կա, որ Թրամփը պաշտոններ է վստահելու իր հարազատներին

By | 20.11.2016
Загрузка...

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց տասն օր անց, Դոնալդ Թրամփը փորձում է տարբեր պաշտոնների նշանակել իր հարազատներին, ինչն էլ մտահոգության տեղիք է տվել: Կա մտավախություն, որ նա սեփական շահերը գերադասելու է ազգային անվտանգությանը և անփորձ մարդկանց ներքաշելու է երկրի կառավարման ոլորտ:

Հինգշաբթի օրը Թրամփն իր առաջին հանդիպումն է ունեցել մեկ այլ երկրի ղեկավրի հետ: Ճապոնիայի վարչապետ ՝ Շինզո Աբեի հետ հանդիպման ընթացքում  ուղեկցում էին դուստրը և փեսան: ԱՄՆ նորընտիր նախագահի այդ քայլը նույնպես մտահոգությունների տեղիք է տվել:

Տարբեր շրջանակներ քննադատել են Նյու Յորքի Թրամփի Մանհեթենի աշտարակում Ճապոնիայի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ Թրամփի դստեր և նրա հրեա ամուսնու հանդիպում-զրույցը:

Դոնալդ Թրամփը  ձևավորում է իր կառավարությունը: Եվ հավանական է որ նրա հրեա փեսան ՝ Քուշները ևս  իր դերն է ունենալու ԱՄՆ հանրապետական նախագահի առաջիկա կառավարության ձևավորման գործում: Նա գործին խառնում է իր ունեցած ազդեցությունը:

Նշվում է , թե Թրամփը փորձում է  անել այնպես, որպեսզի իր ամենօրյա նիստերում ներկա լինի նաև  փեսան:   Թրամփը սակայն հերքել է այդ մասին տարածված լուրերը:

Հղում անելով անհայտ աղբյուրների,  New York Times ամերիկյան օրաթերթը գրել էր, որ Քուշները դիմել է փաստաբանի՝ առանց օրենքները շրջանցելու, կառավարութան հետ Թրամփի ամենօրյա  նիստերին մասնակցելու թույլտվություն  ձեռք բերելու համար:

trump-oo

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...