Մոսկվան հակադարձել է ԱՄՆ-ի քննադատությանը

By | 23.11.2016
Загрузка...

Հակադարձելով Լեհաստանի և Լիտվայի սահմաններում Ռուսաստանի սահմանագծի ուղղությամբ բալիստիկական հրթիռներ տեղակայելու Մոսկվայի նախագծին ուղղված ԱՄՆ-ի քննադատությանը, ՌԴ ՊՆ հայտարարել է , որ ԱՄՆ-ի հրթիռները Եվրոպայի անվտանգությանն ուղղված սպառնալիք են համարվում:

Երեքշաբթի օրը ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ ՝ Ջոն Քերբին հայտարարել է.-«Եվրոպան անապահովության է մատնվել ՝ Կալինինգրադում Ռուսաստանի «Իսկանդեր»  համակարգի և S-400 երկիր-երկինք հրթիռների տեղակայման հետևանքով»:

Քերբիի խոսքերից հետո, Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ ՝ գեներալ Իգոր Կոնաշենկովն ԱՄՆ-ին մեղադրել է իր հրթիռներով ու սպառանիությամբ Եվրոպան ողողելու միջոցով տարածաշրջանն անապահովության մատնելու մեջ:

«Այսօր իրական սպառնալիք է ներկայացնում ոչ թե Ռուսաստանը, այլ  եվրոպական ծագում չունեցող զենքերով Եվրոպայի ողողումը».-ավելացրել է նա:

ՌԴ ՊՆ խոսնակը հավելել է, որ Ռուսաստանի անվտանգության ապահովումն այդ երկրի իրավունքն է: «Ավելի լավ կլինի, որ ԱՄՆ-ն զերծ մնա նման   հատարարություննեից և այն պահանջներից, թե ե՞րբ, ի՞նչ շրջանում և ի՞նչ միջոցներով պետք է Ռուսաստանն ապահովի իր  անվտանգությունը»-ասել է Իգոր Կոնաշենկովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...