«Մոլինարի» լարային քառյակի համերգը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում

By | 29.11.2016
Загрузка...

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ` ս. թ. նոյեմբերիի 30-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում տեղի կունենա կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգը:
Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի, Լևոն Չաուշյանի, Քշիշտոֆ Պենդերեցկու և Մուրայ Շաֆերի ստեղծագործությունները:
Նշենք, որ քառյակը ստեղծվել է 1997 թվականին: Իր ստեղծման օրից ստանձնել է 20-21-րդ դարերի լարային քառյակի ստեղծագործություններ կատարելու, ինչպես նաև երիտասարդ երաժիշտներին կրթելու առաքելությունը:
Բազմաթիվ մրցանակների արժանացած անվանի քառյակի կազմում են՝ ջութակահարներ Օլգա Ռանզենհոֆերը և Ֆրեդերիկ Բեդնարզը, ալտահար Ֆրեդերիկ Լամբերը և թավջութակահար Պիեռ-Ալեն Բուվրետը:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

milani

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...