Միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն արժանացել է Առաջին մրցանակի և Գավաթի

By | 03.11.2016
Загрузка...

2016 թվականի հոկտեմբերի 24-29-ը, Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած «Նիս Լազուրի ափ» դաշնակահարների 9-րդ միջազգային մրցույթին մասնակցած մեր հայրենակից, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանն արժանացել է Առաջին մրցանակի և Գավաթի:
«Նիս Լազուրի ափ» դաշնակահարների 9-րդ միջազգային մրցույթը նվիրված էր Նիսի ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր, հայտնի դաշնակահար Սիմոն Դելբեր-Ֆևրիեի հիշատակին:
Մրցույթը համախմբում էր տարբեր երկրների և դպրոցների` շուրջ 30 երաժիշտ-կատարողների: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ` Ֆրանսիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Իտալիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից:
Հայ պատվիրակը մրցույթում ներկայացրել է բազմաժանր ծրագիր: Ժյուրիի առաջարկով, եզրափակիչ համերգին կատարել է նաև Արամ Խաչատրանի «Տոկատը»:
Նշենք, որ Արմեն-Լևոն Մանասերյանն ավարտել է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը (պրոֆեսոր` Շուշանիկ Բաբայանի դասարան) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (պրոֆեսոր` Սերգեյ Սարաջյանի դասարան), այժմ` ուսումը շարունակում է Բելգիայի Լիեժի Թագավորական կոնսերվատորիայում (պրոֆեսորներ` Եթիեն Րապպեի և Ֆրանսուա Տիրիի դասարաններում)՝ համատեղելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ երիտասարդ դաշնակահարը մասնակցել է արտերկրում կայացած մի շարք հեղինակավոր նախագծերի, այդ թվում` 2012 թվականին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԱՊՀ մասնակից երկրների 7-րդ երիտասարդական «Դելփյան խաղերին» արժանացել է բրոնզե մեդալի: 2014 թվականին մասնակցել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում կայացած «Մոցարտեում ամառային ակադեմիայի» վարպետության դասերին և այլն:

%d0%b3%d0%b0%d0%b6%d0%b0%d1%82fc

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...