Միջազգային ներում կազմակերպությունը պահանջել է ազատել Շեյխ Ալի Սալմանին

By | 06.11.2016

Միջազգային ներում կազմակերպությունը պահանջել է առանց նախապայմանի ազատ արձակել Բահրեյնի «Ա-Վեֆաղ» հավաքականության գլխավոր քարտուղար Շեյխ Ալի Սալմանին և նրա վրայից վերցնել առաջադրված բոլոր մեղադրանքները:

Համաձայն Բահրեյնի «Ալ-Լոըլո» հեռուստակայանի հաղորդման, Միջազգային ներում կազմակերպությունը շաբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Շեյխ Ալի Սալմանը միայն խոսքի ազատության իրավունքի իրագործմանն ուղղված իր խաղաղ ջանքերի պատճառով է հայտնվել բանտում:

Կազմակերպությունը Ալե Խալիֆայի ռեժիմից պահանջել է գործադրել Շեյխ Ալի Սալմանին ազատ արձակելու հիմամբ ՄԱԿ-ին կից ինքնագլուխ ձերբակալությունների հետաքննության խմբի որոշումը:

ՄԱԿ-ին կից ինքնագլուխ ձերբակալությունների հետաքննության խումբը հայտարարել է, որ Շեյխ Ալի Սալմանի ազատազրկումը մարդու իրավունքների ոտնահարում է համարվում, քանի որ նա իր տեսակետը հայտնելու համար է կալանավորվել:

ՄԱԿ-ին կից ինքնագլուխ ձերբակալությունների հետաքննության խումբը Բահրեյնում ինքնագլուխ ձերբակալությունների 40-ից 50 դեպք է արձանագրել:

Հաղորդումների համաձայն, կիրակի օրը տեղի կունենա Շեյխ Ալի Սալմանի գործով վերաքննիչ դատարանի նիստը:

Ալե Խալիֆայի ռեժիմը վերջին տարիներին բերման է ենթարկել ու կալանավորել է մեծ թվով քաղաքական ակտիվիստների, հոգևորականների ու քաղաքացիների:

Բահրեյնը 2011 թվականի փետրվարից Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ժողովրդային խաղաղ ցույցերի ականատես է:

amnesty0

Parstoday

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով