Մեկնարկում է «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնը

By | 11.11.2016
Загрузка...

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է  «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնի մեկնարկային ասուլիսին:
Բացելով ասուլիսը և ողջունելով ներկաներին` Վայրի բնության և մշակութային արժեքների  պահպանության հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումները:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը կարևորելով փառատոնի դերն ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկվածության բարձրացման հարցում` իր ողջույնի խոսքում ասել է. «Հարավկովկասյան տարածաշրջանում բնապահպանական այս փառատոնն, որն արդեն 6-րդ անգամն է անցկացվում Հայաստանում, վստահաբար կարող ենք ասել, որ ծառայում է իր նպատակին` հասարակության ուշադրությունը հրավիրելով մեր հանրապետության հարուստ կեսաբազմազանության, կենդանական ու բուսական աշխարհին առնչվող խնդիրների վրա:

Նմանատիպ ցանկացած միջոցառման հիմնական առաքելությունն է հասարակության մոտ ձևավորել բնապահպանական գիտակցություն, մատաղ սերնդի մոտ սերմանել սեր այն միջավայրի հանդեպ, որտեղ ապրում է»: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարևորել է շրջակա միջավայրի պահպանության խնդիրները, ինչին էլ ուղղված է միջոցառումը:
Փառատոնի բացման արարողությանը կհաջորդի «Ծովախորշը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Լուի Փսիոյոյի հեղինակած «Ոչնչացման մրցավազք» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ:

arev_2016_1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...