Մեկնարկել է Մանկական բժիշկների 5-րդ ազգային երկօրյա կոնֆերանսը

By | 04.11.2016
Загрузка...

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպված Մանկական բժիշկների 5-րդ ազգային կոնֆերանսը համախմբել է ավելի քան 350 մանկական բժիշկների Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից:

Ողջունելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով կոնֆերանսի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը համառոտ ներկայացրեց ծրագրային մի շարք մոտեցումներ` կարևորելով յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքն իր տեղում։ «Մենք կհոգանք ձեր մասնագիտական պաշտպանվածության, ձեր վաստակի և արժանապատիվ աշխատանքի ապահովման մասին, իսկ դուք` բնակչության առողջության մասին։ Այս ուղղությամբ միասին շատ անելիքներ ունենք և մեծ ճանապարհ ենք անցնելու։ Ես առանձնահատուկ ուզում եմ շեշտադրել մեր բժիշկների մասնագիտական հմտությունների և գիտելիքների բարձրացման կարևորությունը` համարելով դա որպես պարտավորվածություն մեր ժողովրդի հանդեպ»,- ասել է նախարարը` միաժամանակ պարտավորվելով ճանապարհներ գտնել դրա դիմաց արժանվույնս գնահատելու բժիշների ջանքերն ու անքուն գիշերները։

Կոնֆերանսին ներկայացվել են ընդհանուր մանկաբուժության, մանկական էնդոկրինոլոգիայի, ուռուցքաբանության և մանկական վիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ ու զեկույցներ, ուշագրավ կլինիկական դեպքեր: Դասախոսություններով հանդես են եկել Շվեյցարիայից, Ռուսաստանից և Վրաստանից հատուկ այդ նպատակով ժամանած ճանաչված պրոֆեսորները:

Նշենք, որ կոնֆերանսի մասնակիցները կստանան ՀՀ առողջապահության նախարարության կողմից վավերացված վկայագրեր, կշնորհվեն շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:

altunyan07

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...