Մաքքեյնը Թրամփին քննադատել է ջրով կտտանքները վերադարձնելու մտադրության համար

By | 20.11.2016
Загрузка...

Արիզոնայից սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ահաբեկիչների նկատմամբ ջրով կտտանքների պրակտիկային դրական վերաբերմունքի համար: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնում է Politico-ի լրագրող Մայքլ Քրաուլին:

«Ես թքած ունեմ՝ (ԱՄՆ նախագահը) ինչ է ուզում անել… մենք ջրով կտտանքներ չենք կիրառի… մարդկանց կտտանքների չենք ենթարկի… դա չի գործում»,- ասել է Մաքքեյնը:

The Hill-ը նշում է, որ Մաքքեյնն ավելի քան 5 տարի գերության մեջ է եղել Վիետնամում պատերազմի ժամանակ և բազմիցս դեմ է հանդես եկել ջրով կտտանքներին:

Նախընտրական արշավի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարի համար տեղին է կտտանքների կիրառումը: Միլիարդատիրոջ խոսքով՝ հնարավոր է նաև ջրով կտտանքների կիրառում:

Ջրով կտտանքները թույլատրվել էին 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, բայց 2009 թ. հունվարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ հրամանով արգելել է այդպիսի գործողությունները:

mccain0

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...