«Մանկության մոլորակը» համախմբել էր գիշերօթիկ խնամքի հաստատության սաներին

By | 09.11.2016
Загрузка...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության առօրյան լի է բազմաթիվ միջոցառումներով և իրադարձություններով:

 

Վերջերս հաստատության սաները կազմակերպել էին «Իմ մանկության մոլորակը» խորագիրը կրող գեղեցիկ միջոցառում, որտեղ ներկայացվել են բարության, արդարության և ընկերության իրենց պատկերացումները: Նրանք գունեղ ու պատկերավոր կերպով ներկայացրել են նաև իրենց մանկության մոլորակը՝ մասնակից դարձնելով նաև հանդիսատեսին:

 

Երեխաները հրաշալիորեն բեմականացրել էին «Միայն նա կարող է ջերմորեն սիրել բարին, ով ընդունակ է ամբողջ հոգով ատել չարին» ասույթի խորհուրդը՝ ընդգծելով ընկերների, ծնողների, ինչպես նաև հաստատության աշխատակիցների և տնօրինության հանդեպ ունեցած իրենց սերն ու պատկառանքը:

 

Հաճախ իրականացվող նմանատիպ միջոցառումները երեխաների օրն առավել պայծառ ու հեքիաթային են դարձնում՝ միաժամանակ տարանջատելով իրական արժեքներն ու մարդկային հարաբերությունները:

 

Գյումրու թիվ 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունում խնամվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ սոցիալապես անապահով ընտանիքների 6-18 տարեկան շուրջ 100 երեխա:

2_molor

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...