ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւեր Է ընդունել ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՇՀԿ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մասին

By | 22.11.2016

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) նոյեմբերի 21-ին բանաձեւեր Է ընդունել, որոնք կոչ են անում խորացնել համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) եւ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ:

Բոլոր երեք փաստաթղթերին հավանություն են տվել առանց քվեարկության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բանաձեւերից մեկում ԳԱ-ն նշել Է ՀԱՊԿ-ի «զգալի գործնական ներդրումը եւ ջանքերը» «տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչությանը եւ կազմակերպված անդրազգային հանցավորությանը հակազման, թմրանյութերի եւ զենքի անօրինական շրջանառության, անօրինական միգրացիայի եւ մարդկանց առեւտրի դեմ պայքարի գործում», ինչպես նաեւ բնական եւ տեխնածին աղետների հետեւանքների վերացման աշխատանքում: Գլխավոր ասամբլեան կոչ Է արել «խորացնել համագործակցությունը եւ կոորդինացումը» ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի կառույցների միջեւ:

ԱՊՀ-ին վերաբերող փաստաթղթում ուշադրություն Է դարձվել «տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ կազմակերպության գործունեությանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք  են առեւտուրը եւ տնտեսական զարգացումը, մշակույթը, կրթությունը, առողջապահությունը, սպորտը, զբոսաշրջությունը, գիտությունը եւ ինովացիաները, շրջակա միջավայրի պահպանությանը եւ բնական ու տեխնածին աղետների դեմ պայքարը»: ԳԱ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկել Է կանոնավոր կոնսուլտացիաներ անցկացնել ԱՊՀ-ի գործադիր քարտուղարի հետ՝ երկու կազմակերպությունների միջեւ համագործակցությունն ամրապնդելու նպատակով:

Երրորդ բանաձեւը նշում Է «Շանհայի համագործակցության կազմակերպության կարեւոր դերը խաղաղության ապահովման եւ կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցությանն աջակցելու, բարիդրացիական հարաբերությունների փոխադարձ վստահության ամրապնդման գործում»:

Armenpress.am

un-parl0

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով