Հոբելյանական հանդիսություն` նվիրված Նադեժդա Դավթյանին

By | 17.11.2016

Ս. թ. նոյեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուհի Նադեժդա Դավթյանին նվիրված հոբելյանական հանդիսություն, որին հաջորդող` Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի հերթական ներկայացումը կնվիրվի արտիստի հոբելյանին:
Ն. Դավթյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 1974 թվականին բեմադրված «Գայանե» բալետային ներկայացման մեջ առաջինն է հանդես եկել գլխավոր հերոսուհու դերակատարմամբ: Մեծ է Ն. Դավթյանի վաստակն ու ներդրումը հայկական դասական պարարվեստի հանրահռչակման և զարգացման գործում:

Տասնամյակներ շարունակ Նադեժդա Դավթյանը ներկայացել է հայրենիքում, ինչպես նաև Հայաստանը լավագույնս ներկայացրել աշխարհի հեղինակավոր բեմերում, իսկ այսօր իր մասնագիտական գիտելիքներն ու փորձն է փոխանցում երիտասարդ արտիստներին` մեծապես նպաստելով մեր երկրում բալետային արվեստի զարգացմանը:
ՀՀ մշակույթի նախարարի հրամանով, բալետային արվեստի ասպարեզում ունեցած ծանրակշիռ ավանդի, երկարամյա ստեղծագործական գործունեության, ինչպես նաև ծննդյան հոբելյանի կապակցությամբ` Նադեժդա Դավթյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Կենսագրական տեղեկություններ:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:

%d5%b6%d5%a1%d5%a4%d5%b5%d5%a1-de

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան.168.am

04.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով