Հոբելյանական համերգ` նվիրված Երվանդ Երկանյանի ծննդյան 65-ամյակին

By | 22.11.2016

Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի նախաձեռնությամբ` ս. թ. նոյեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հոբելյանական համերգ` նվիրված կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Երվանդ Երկանյանի ծննդյան 65-ամյակին:
Կոմպոզիտորի ստեղծագործությունները կհնչեն երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի, Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Հ. Թոփիկյան) և Գեղարդ երգեցիկ խմբի (գեղ. ղեկավար՝ Մ. Նավոյան, խմբավար՝ Ա. Պապայան) կատարմամբ:
Ե. Երկանյանը բազմաժանր կոմպոզիտոր է, ում ստեղծագործություններին հատուկ են վառ ազգային նկարագիրը, բարձր պրոֆեսիոնալիզմը, ժամանակակից կոմպոզիտորական տեխնիկայի վարպետ տիրապետումը:

Երկանյանի ստեղծագործությունները տեղ են գրավել հանրապետության բազմաթիվ երաժշտախմբերի և առաջատար մենակատարների նվագացանկում: Նրա երկերը կատարվել, հրատարակվել և լույս են տեսել ձայնասկավառակներով, ավելի քան 20 երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում և այլուր:
Ե. Երկանյանի ստեղծագործություններն արժանացել են միջազգային և հանրապետական բազմաթիվ մրցանակների:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

komitas43

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով