Հոբելյանական երեկո` նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի ծննդյան 75-ամյակին

By | 22.11.2016

Ս. թ. նոյեմբերի 25-ին, ժամը 17:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի Մեծ համերգասրահում կկայանա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Հոբելյարին շնորհավորական խոսքով կողջունեն ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը, Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ Մարինա Վարդանյանը:
Հոբելյանական երեկոյի ընթացքում ելույթ կունենան Ս. Քեչեկի դասարանի սաները՝ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր աշակերտները, ուսանողները, ինչպես նաև տարբեր տարիների լավագույն շրջանավարտները:
Հոբելյանական երեկոն կվարի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, երաժշտագետ Նոնա Ոսկանյանը:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

qechekib

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով