ՀՀ Վարչապետը ԵՄ դեսպանների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

By | 14.11.2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է եվրոպական միության հետ անկեղծ, բաց երկխոսությունն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով և ավելացրել, որ անհրաժեշտ է համարում փորձի փոխանակումն ու մեր երկրում եվրոպական մշակույթի ներդրումը՝ բիզնեսի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների գործընթացում:

Անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին՝ վարչապետը նշել է, որ գործադիրի հիմնական խնդիրն է բիզնեսի համար առավելագույն արդար, ազատ և հավասար դաշտի ստեղծումն ու ներդրումային ծրագրերի խթանումը: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու  են հիմնադրամներ, որոնք համաֆինանսավորելու են ակտիվ, նախաձեռնող, բաց դաշտում աշխատող բիզնեսին, որպեսզի այն վերարտադրվի և զարգանա, իրականացվելու են քայլեր օրինապահ հարկատու լինելը մոտիվացնելու համար:

Կարևորելով նաև կառավարման մշակույթի փոփոխությունը՝ վարչապետը շեշտել է, որ առանց ստվերի և բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի՝ երկիրը զարգացնելու ճանապարհ չի տեսնում: Այդ առումով, կառավարության ղեկավարն ավելացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ գործադիրը հանդես է գալու օրենսդրական հստակ նախաձեռնություններով, փոխվելու է նաև կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը. դրանում կներգրավվեն հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ:

«Մոտ ժամանակներս ստեղծելու ենք ռազմավարական նախաձեռնությունների և բարեփոխումների կենտրոն, որի գործունեության մեջ բացի կառավարության ներկայացուցիչներից, կներգրավվեն նաև աշխարհի տարբեր երկրների մեր գործընկերները, որոնց փորձը, գիտելիքները մեզ համար կարևոր են: Նրանք ուրվագծելու են այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են մեր երկրին»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ տպավորված են ՀՀ վարչապետի և կառավարության հավակնություններով, բարեփոխումների օրակարգով և ավելացրել, որ Հայաստանի պայծառ ապագայի կերտման ուղին տեսնում է այդպիսին:

Դեսպանը շեշտել է, որ ԵՄ-ն, որպես Հայաստանի բարեկամ, պատրաստ է օժանդակել մեր երկրին՝ տնտեսության զարգացման, գործարար դաշտի, հարկային և մաքսային վարչարարության բարելավման նպատակով: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին՝ պարոն Սվիտալսկին նշել է, որ տպավորված է կառավարության նախատեսած հարուստ

միջոցառումներով և այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելու պատրաստակամություն հայտնել: Դեսպանը կարևորել է նաև ընտրական գործընթացի կազմակերպման, դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում փոխգործակցությունն ու բարեփոխումների իրականացումը:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

nist-kar-jan3

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան.168.am

04.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով