ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում անցկացվել են զորավարժություններ՝ հրետանու ներգրավմամբ

By | 18.11.2016
Загрузка...

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմը հրետանավորների ճամբարային հավաքի շրջանակում անցկացրել է գումարտակի կազմով և հրետանու ներգրավմամբ մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը։

13153

Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, ինչից հետո անձնակազմը ռազմերթով շարժվել է դեպի կենտրոնացման շրջան, որտեղ էլ իրականացվել են ստորաբաժանումների տեղաբաշխում ու անցում մարտական պահպանության:

Ռազմերթի ընթացքում հատկապես կարևորվել է տեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների խստիվ պահպանումը: Հստակեցվել են ստորաբաժանումներին առաջադրված խնդիրները, սպառազինությունն ու տեխնիկան նախապատրաստվել են մարտական կիրառման:

 ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերի հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքների շրջանակում անցկացվել են լավագույն հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ:

ՀՀ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողություններ են իրականացրել, ինչից հետո մեկնարկել է զորավարժության հիմնական կրակային փուլը:

Այս փուլում 1-ին բանակային կորպուսի զինծառայողները պաշտպանությունից անցել են հակագրոհի և վերականգնել են առաջնագիծը:

13154

Նույն օրը, ըստ «Հայ Զինվոր» թերթի հրապարակման, անցկացվել է նաև հրետանային ստորաբաժանումների զորավարժություն, որի ընթացքում հրետանավորները գործնականում կատարելագործել են ճամբարայաին հավաքների ընթացքում ստացած գիտելիքները:

Նույն հավաքների շրջանակում անցկացվել են նաև լավագույն հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ: Գործնական պարապմունքների և վարժությունների միջոցով ստուգվել են հրետանավորների մասնագիտական գիտելիքները, սահմանված նորմացույցների կատարման հմտությունները:

Մրցումներում լավագույն արդյունքներ գրանցած հրետանավորները խրախուսվել են զորամիավորման հրամանատարության կողմից: Այս մասինհայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

16-480x270

Razm.info

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...