ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ-ում անցկացվել է զորավարժություն մարտական հրաձգությամբ

By | 21.11.2016
Загрузка...

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենքի վրա օրերս անցկացվել են գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություններ` մարտական հրաձգությամբ:

Եռօրյա մարտավարական զորավարժության ընթացքում, անձնակազմի անվտանգության ապահովման ու ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խստիվ պահպանմամբ, իրականացվել է ռազմերթ և ստորաբաժանումների տեղաբաշխում մարտական պահպանություն կենտրոնացման շրջանում: Ճշգրտվել են զորավարժությանը մասնակցող ստորաբաժանումների մարտական խնդիրները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան նախապատրաստվել է մարտական կիրառման:

Դաշտային պայմաններում բացազատված ուսումնական կետերում ստորաբաժանումների մարտական պատրաստության, պատրաստականության, թիկունքային ապահովման խնդիրների շուրջ անցկացվել են գործնական վարժանքներ, ուսումնասիրվել են զորավարժության կրակային փուլում կիրառվող զինատեսակների բնութագրերը:

Զորավարժության կրակային փուլում, սահմանված ժամկետում, ընտրված ճիշտ մարտավարության, պաշտպանության կազմակերպման և հակագրոհի անցման, փոխգործակցության ապահովման գործողություններով ու արդյունավետ խոցումներով ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարել են առջադրված խնդիրները:

1-korpus4

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...