ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության կողմից ՀՀ մշակույթի նախարարությանը կտրամադրվի դրամաշնորհ

By | 23.11.2016
Загрузка...

Նոյեմբերի 23-ին, Հայաստանի պատմության թանգարանում ստորագրվել է համաձայնագիր` թանգարանների համար IOS և Android օպերացիոն համակարգերի հիման վրա աշխատող աուդիոգիդերի ծրագրային հավելվածների ստեղծման և դրանց տեղեկատվական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության կողմից Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու  մասին:

Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գ. Գրիգորյանը և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսի» հիմնադիր տնօրեն Վ. Չա­կարյանը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջոցով:

Ծրագրի շրջանակում կստեղծվեն IOS և Android օպերացիոն համակարգերի հիման վրա աշխատող աուդիոգիդերի ծրագրային հավելվածներ և կկազմակերպվի դրանց ներդնումն ու հետագա անխափան գործունեությունը՝ Ս. Փարաջանովի թանգարանում, Մ. Սարյանի տուն-թանգարանում և Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում: Հավելվածները հասանելի կլինեն 10 լեզուներով և հնարավորություն կտան այցելուներին հեշտությամբ ծանոթանալ թանգարանների ցուցանմուշներին:

a-amiryan-0

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...