ՀՀ-ի և Իրանի միջև գազի առք ու վաճառքի շուրջ նախաստորագրված հուշագիրը համաձայնեցվել է «Գազպրոմ»- ի հետ

By | 07.11.2016
Загрузка...

Հայաստանի և Իրանի միջև նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իրանագետ Արմեն Վարդանյանը կարծիք հայտնեց, որ եթե կողմերը գնացել են այս համաձայնագրի նախաստորագրմանը, ուրեմն այս հարցը նաև համաձայնեցվել է «Գազպրոմ»- ի և Ռուսաստանի իշխանությունների հետ՝ ամենաբարձր մակարդակով:

«Առաջին հայացքից դա կարող է թվալ, թե այս ծրագիրը դեմ է Ռուսաստանի շահերին, բայց մեծ հաշվով այն բխում է նաև «Գազպրոմ»- ի շահերից, քանի որ այն նախատեսված է միայն վրացական շուկայի համար, այն էլ փոքր ծավալով, չի կարող հետագայում տեղափոխվել Եվրոպա, բացի դրանից՝ այս գազը տեղափոխվելու է «Գազպրոմ»-ին պատկանող գազամուղով, որից նա հավելյալ շահույթ կստանա: Իմ համոզմամբ՝ «Գազպրոմ»- ի համար ավելի ցանկալի է, որ Վրաստանը գազ ստանա Իրանից, որից «Գազպրոմ»- ը շահույթ կստանա, իսկ եթե Ադրբեջանից ստանա, դրանից «Գազպրոմ»- ը շահույթ չի ստանա»,- նշեց Ա. Վարդանյանը:

Իրանագետը, անդրադառնալով հարցին, թե երբ կյանքի կկոչվի այս նախագիծը, նշեց, որ առաջին անգամ այս նախագծի մասին մի քանի ամիս առաջ հայտարարել է Իրանի Նավթի նախարարը և նախագծի իրականացման ժամկետ նշել է 2017-ի գարունը: «Կարծում եմ՝ հենց այդ ժամանակ կսկսվի Իրանի գազը Հայաստանի տարածքով տեղափոխվել Վրաստան: Փոքր քայլերով առաջ ենք գնում»:

Ա. Վարդանյանի դիտարկմամբ՝ այս նախագիծը կարելի է բեկումնային համարել, քանի որ առաջին անգամ Հայաստանը դառնում է գազի փոխադրան տարանցիկ երկիր, որը ոչ միայն տնտեսական օգուտներ կապահովի Հայաստանի համար, այլ նաև քաղաքական դիվիդենտներ:

Արմեն Վարդանյանը նաև նշեց, որ մոտ ապագայում տեղի կունենա Իրանի նախագահի այցը Հայաստան:

Ըստ Իրանագետի՝ Իրանը որևէ լուրջ դերակատարություն չի կարող ունենալ ԼՂՀ հակամարտության հարցում, որովհետև այդ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և այդ խմբում Իրանն ընդգրկված չէ. «Բայց Իրանը մշտապես հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում պատերազմի բռնկմանը և քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ»:

hushagir0

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...