ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը

Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ  կատարվել է այգեթաղ:

 

Ըստ  ՀՀ ԱԻՆ հիդրոմետ  ծառայությոան`  ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։
 

Հիշեցնում ենք, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև -16° ցրտին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների  դեպքում կորուստներն արդեն անխուսափելի են։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը  հորդորում է խաղողագործներին, օգվելով ներկայիս եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բերքի ստացման համար։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

hh-gn-%d5%b0%d5%b0-%d5%a3%d5%b6

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով