ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են մթերումների կազմակերպմանն առնչվող խնդիրներ

Загрузка...

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Հանդիպմանը մասնակցում  էին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը, այլ պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղմթերքների ավելցուկի մթերման նպատակով պետական ֆինանսավորման նոր սխեմայի կիրառման հարցը, որը մշակվել է նախարարության կողմից:

«Պետության և մասնավոր հատվածի միջև հարկավոր է ստեղծել շղթայական կապ, որով մենք կկարողանանք առանց գյուղացու համար ցավագին հետևանքների կազմակերպել գյուղմթերքի ավելցուկի մթերման գործընթացը և խրախուսել արտահանումը: Այդ նոր սխեման մշակվել է, սակայն կան առանձին հարցեր, որոնք քննարկելու նպատակով այսօր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպվել է այս հանդիպումը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հավելել է, որ ներկայում գործող «հումք հանձնող- վերամշակող/արտադրող- առևտրային կետ/ արտահանող» շղթան բավարար չէ մթերման գործընթացը լիարժեք կազմակերպելու համար, քանի որ պարունակում է պատրաստի արտադրանքի իրացման պահանջարկի անկում կամ չվճարման ռիսկեր:

Առաջարկվում  է ներդնել գյուղմթերքի ֆինանսավորման նոր սխեմա,  որով կկազմակերպվի արտադրված գյուղմթերքի ավելցուկի իրացումը:  Նախարարը շեշտել է, որ  ավելցուկի մթերումը կիրականացվի շուկայական գներով, որպեսզի արտադրողը` գյուղացին, չտուժի:

Խորհրդակցության ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ կողմերի  ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք կուսումնասիրեն ներկայացված սխեմայի ներդրման նպատակահարմարությունը և կտան համապատասխան եզրակացություն:

%d1%80%d1%80%d1%8217

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նորություններ

#sutNikol-ը ջնջողներին բերման են ենթարկել... «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 անդամ բերվել է ոստիկանություն՝ վարչական իրավախախտում կատարելու համար: Նրանք սպիտակ ներկով ջնջել են Եր...
Վարչապետը ստորագրել է Սանասարյանի պաշտոնավարումը դ... Hraparak.am-ը գրում է. Լուրեր են շրջանառվում, որ վարչապետը մերժել է ԱԱԾ պետի միջնորդությունը՝ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը դադարեցնելու մաս...
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԱՐՑԱԽՈՒՄ․ 18-ԱՄՅԱ ՏՂԱՆ ԱՆՏԱՌՈՒՄ ՍՊ... Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում. 18 տարեկան տղան սպանել է 10-ամյա եղբորը։ Ըստ տեղանքում շրջանառվող խոսակցությունների՝ նա եղբորը տարե...
Գնդակահարեք կամ կախեք․ դատելը քիչ է․ Նաիրա Զոհրաբյ... ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Երեկ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի բավականին պատկառելի տ...
Դատախազությունը՝ մամուլում հրապարակված տեղեկությու... ՀՀ դատախազի խորհրդական  Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մամուլում այսօր տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՊԵԿ մի խումբ պ...
Վաղը Ազատության հրապարակում նշվելու է «Մարիխուանայ... Ֆեյսբուքում ստեղծվել է իրադարձություն՝ «Մարիխուանայի միջազգային օր» խորագրով: Որպես կազմակերպիչ՝ նշվում է Գարիկ Թադևոսյանը, ում ֆեյսբուքյան գլխավո...
Պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներ... «EurActiv» կայքը հրապարակել է անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որում ՀՀ երկրորդ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղա...
Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում... Առաջին գիծը հազիվ պահելու մասով Սասուն Միքայելյանի հայտարարությունը շատ վատ է ընդունվել բանակում, ոլորտի պաշտոնյաները մինչեւ հիմա գրում-ջնջում են,...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...