ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչներին

By | 14.11.2016
Загрузка...
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին` ոլորտում առկա մարտահրավերները և համագործակցության հետագա քայլերը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը և Արմեն Հարությունյանը:

«Գյուղատնտեսության ոլորտում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար սեղմ ժամկետում հարկավոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր, իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կարճ ժամանակահատվածում կտան շոշափելի արդյունքներ: Ոլորտի հիմնահարցերը միասնական մոտեցում եւ լուծումներ են պահանջում, և ձեր փորձը կարող է օգտակար լինել ծրագրերի մշակման և իրականացման գործում», — նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Այնուհետև Իգնատի Առաքելյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները` դրանցում մատնանշելով շուտափույթ լուծման կարիք ունեցող խնդիրները: Այս համատեքստում նախարարը առավելապես կարևորել է երկրում գյուղատնտեական կոոպերացիայի զարգացումը` ընդգծելով  է գյուղացիների շրջանում կոոպերացիայի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է կազմել մարզերի զարգացման ծրագրեր, որոնք մշակվելու են ելնելով յուրաքանչյուր մարզի առանձնահատկություններից:

«Մենք այսօր պետք է աշխատենք երեք հիմնական ուղղություններով` ապահովել պարենային ինքնաբավություն և անվտանգություն, ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ և ավելացնել արտահանման ծավալները», – հավելել է նախարարը:

Քննարկվել են նաև ինտենսիվ այգիների հիմնմանը, սերմնաբուծությանը, տոհմային անասնապահության զարգացմանը,  գյուղատնտեսական ապահովագրությանը, պարենային ինքնաբավության ու պարենային անվտանգության ապահովմանը, պարարտանյութերի բաշխմանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում դաշինքի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկները բարձրացված խնդիրների շուրջ,  նախարարը խոստացել է ուսումնասիրել դրանք և հաշվի առնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ռազմավարական ծրագրերը կազմելու ընթացքում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
112gg

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...