Հետազոտությունների արդյունքները` քաղաքականության մշակման հիմքում

By | 29.11.2016
Загрузка...

Մեկնարկել է «Գործնական մոտեցում հմտությունների կանխատեսմանը՚ թիրախավորված զբոսաշրջության և ՏՏ ոլորտներին:

Վերլուծություն, կարողությունների զարգացում, գործնական կիրառում» թեմայով եռօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել է Եվրոպական կրթական հիմնադրամը՝ համագործակցելով Չեխիայի Հանրապետության Զբաղվածության և ուսուցման ազգային դիտակետի հետ:

Աշխատաժողովի մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարարի անունից ողջունել է ԿԳ նախարարի խորհրդական Արտակ Աղբալյանը:

Նա շնորհակալություն է հայտնել աշխատաժողովի կազմակերպիչներին` միջոցառման մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախարարի խորհրդականը կարևորել է նման թեմայով աշխատաժողովների անցկացումը՚ ընդգծելով, որ այն բխում է աշխատաշուկայի և գործատուների պահանջներից, ինչպես նաև միտված է համապատասխան հմտությունների ուսումնասիրմանը:

Ըստ Ա. Աղբալյանի՚ նման ուսումնասիրությունները  հնարավորություն կտան հետագայում համապատասխան մասնագիտական կրթական քաղաքականությունը մշակելու ընթացքում առաջնորդվել դրանց արդյունքներով՚ հիմնվելով հետազոտությունների  վրա:

Նախարարի խորհրդականը կարևորել է աշխատաժողովի ընթացքում քննարկվելիք երկու թիրախային  ուղղությունները՚  զբոսաշրջություն և ՏՏ ոլորտներ՚ ընդգծելով, որ դրանք ընդգրկված են ՀՀ կառավարության ծրագրում:

Նշենք, որ աշխատաժողովի նպատակն է աշխատաշուկայի և հմտությունների դինամիկայի ընկալման, վերլուծական կարողությունների ամրապնդման ու պահանջարկի փոփոխման դեպքում ապահովել հմտությունների համակարգի արդյունավետ արձագանք՝ շահակիցների ցանցերի ստեղծմանն ուղղված գործնական մոտեցման ներդրմամբ:

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արևելյան գործընկերության 2-րդ հարթակի գործողություններին (2014-2017թթ.), որոնք նվիրված են հմտությունների կանխատեսման և համապատասխանեցման ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը:

Եվրոպական կրթական հիմնադրամն աջակցում է այդ գործողություններին, որոնք նպաստում են ԱԳ 6 երկրների միջև համագործակցությանը և ներառում են գիտելիքների փոխանակման ու վերապատրաստման միջոցառումներ՝ ուղղված ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում հմտությունների պահանջարկի կանխատեսման և վերլուծության, ինչպես նաև համապատասխանեցման արդյունավետ մեխանիզմների և քաղաքականությունների մշակման նկատմամբ կիրառվող մոտեցումներին:

Այս համատեքստում Հայաստանը ցանկություն է հայտնել իրականացել նաև երկրի համար առանձնահատուկ գործողություններ՝ ԵԿՀ աջակցությամբ:

Այս նախաձեռնությունն իրականացվում է 2016թ. և ունի 2 բաղադրիչ՝ նախնական վերլուծություն. երկու ոլորտների (զբոսաշրջություն և ՏՏ) վիճակագրական պատկերը՝ թիրախավորված աշխատաշուկային, բիզնեսին և կրթությանը վերաբերող համապատասխան տվյալներին և հմտությունների կանխատեսման և համապատասխանեցման կարողությունների զարգացում:

lyov-krt

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...