Հենրիխ Մխիթարյանը ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպանն է

By | 09.11.2016
Загрузка...
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվեց ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան:
Մխիթարյանը կարևորել է առաքելությունը և պատրաստ է անել ավելին՝ աջակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ին։ «Ես պատրաստ եմ գործի դնել իմ հնարավորությունները՝ օգնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին Հայաստանում՝ խթանելու բոլոր, հատկապես ամենախոցելի երեխաների կրթության իրավունքը»,- ասել է Մխիթարյանը։ «Ուրախ ենք, որ Մխիթարյանը միացավ մեզ՝ որպես երեխաների և առողջ ապրելակերպի վստահ ջատագով»,- ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։
Կես դարից ավելի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններն աշխարհում օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու բարելավել կյանքը: Երեխաներին վերաբերող հարցերի մասին իրազեկելով և օգնելով միջոցներ հավաքագրել՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատող հանրաճանաչ մարդիկ հստակ ուղերձ են հղում առ այն, որ երեխաներն են առաջնահերթությունը:
hendrix742
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...