Հեղափոխության մեծարգո առաջնորդ .«Իրանը կարծիք չունի ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ»

By | 16.11.2016
Загрузка...

Նշելով, որ Իրանը կարծիք չունի ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.-«Իրանը թշնամանք է տեսել ԱՄՆ զույգ կուսակցությունների կողմից»:

Նոյեմբերի 16-ին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդունել է հազար այցելուների: Պատասխանելով  ԱՄՆ հասարակության  խնդիրների վերաբերյալ  հարցերին , Այաթոլլահ Խամենեին ասել է.-«ԱՄՆ նորընտիր նախագահը նախընտրական արշավի ժամանակ ասել էր, որ  այս տարիներին պատերազմի համար ծախսված գումարը կարելի էր օգտագործել  երկրի ներսում` մեծ թվով խնդիրներ լուծելու նպատակով: Նրանք , ովքեր խոսում են այս մասին, արդյոք հասկանում ե՞ն այդ խոսքերի իմաստը»:

Անդրադառնալով ԱՄՆ նախընտրական պայքարի ժամանակ  բարձրացված խնդիրների, Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Վերջին տարիներին ԱՄՆ-ի իշխանությունները երկրի ժողովրդի գումարները ծախսել են անազնիվ պատերազմների համար, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ հազար խաղաղ բնակիչներ, ոչնչացվել են Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի, Սիրիայի և Եմենի ենթակառույցները»:

«Մենք ոչ մի կարծիք չենք հայտնում ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին, քանզի վերջին 37 տարիների ընթացքում այդ երկիրը չի փոխվել: Իշխանության ոչ մի  կուսակցություն մեզ չի օգնել որևէ հարցով և հակառակը` նրանք մեզ միշտ վնաս են պատճառել Իրանի ժողովրդին».-ասել է հեղափոխության գերապատիվ առաջնորդը:

Այաթոլլահ Խամենեին հավելել է .-«Հակառակ նրանց, ովքեր ողջունում են Թրամփի ընտրությունը կամ քննադատում այն,  Իրանն այդ կապակցությամբ որևէ կարծիք չունի: Աստծո կամոք, մենք պատրաստ ենք դիմագրավելու ցանկացած խոչընդոտ»:

xamene50

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...