Հեղափոխության մեծարգո առաջնորդ.«ԱՄՆ-ի իմպերիալիստական կառավարության էության հիմքն ընչաքաղցությունն է »

By | 02.11.2016
Загрузка...

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերով, ԱՄՆ-ի իմպերիալիստական կառավարության էության ու քաղաքականության հիմքն ընչաքաղցությունն է և առավելամոլությունը: «Տարիներ շարունակ Վաշինգտոնն այդ քաղաքականություն է կիրառել աշխարհի տարբեր կետերում, հատկապես Ասիայի արևմուտքում և հեղափոխությունից առաջ Իրանում».-ասել է գերապատիվ առաջնորդը:

Չորեքշաբթի օրը ՝ աշակերտի և համաշխարհային մեծապետականության դեմ պայքարի ազգային օրվա առիթով, Նորին Վսեմություն առաջնորդ՝  Այաթոլլահ Խամենեին  ընդունել է հազարավոր աշակերտների և ուսանողների: Հանդիպմանը մեծարգո առաջնորդը զգուշացրել է ճշմարտությունը խեղելու ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ ՝ բացատրելով ԱՄՆ-ի դեմ երիտասարդ սերնդի պայքարի գաղափարը:

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն անդրադարձել է 37 տարի առաջ հեղափոխական ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ-ի լրտեսության որջի վերածված դեսպնատան գրավմանն , ասելով.-«Այդ օրն իրականում հեղափոխական, հավատացյալ ու ձեռներեց երիտասարդների օրն է, որոնք լրտեսության որջը գրավելով, կանխեցին թշնամու սադրանքները»:

Այաթոլլահ Խամենեին նշել է , որ Իսլամական հանրապետության հիմադիր Լուսահոգի Իմամ Խոմեյնին լրտեսության որջն անվանել է «Երկրորդ հեղափոխություն»: «Այս անվանակոչության հիմքը եղել է հեղափոխությունից առաջ Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի դավեադրությունը, քանզի այդ երկրի իշխանությունները ոչ մի ջանք չէին խնայում իսլամական հեղափոխությունը ձախողելու ուղղությամբ: Սակայն հեղափոխական երիտասարդները, գրավեկով ԱՄՆ դեսպանատոնը, չեզոքացրեցին  ամերիկացիների դավերը».ասել է Նորին Վսեմություն առաջնորդը:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը խոսել է ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուների բանավեճի մասին, ասելով.-«Նախագահության ընտրությունների զույգ թեկնածուներն այս օրերին քողազերծում են դեպքեր ու փաստեր»:

Անդրադառնալով ԱՄՆ-ում աղքատության ու ռասիզմի վերաբերյալ   թեկնածուների հայտարարություններին, Ն Վ առաջնորդն ասել է.-«ԱՄՆ հասարակության այսօրվա իրականությունը  մարդու իրավունքների ու մարդկային արժեքների ոտնահարումն է և ռասիզմը »:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ընդգծմամբ, ԱՄՆ-ի դեմ Իրանի ժողովրդի պայքարն ունի ամուր հիմքեր:

ayatollah0

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...