Հանրապետականացումը դատապարտելի է. Վ, Բաղդասարյան

By | 28.11.2016
Загрузка...

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դատապարտում է մարդկանց ստիպողաբար հանրապետականացնելու դեպքերը, եթե այդպիսիք եղել են. «Ինչ-որ տենդենց կա, երեւի այս փոփոխությունները կարող է նաեւ իր դրական ազդեցությունն են ունեցել»:

Մեկ օրում 7 հազար մարդու հանրապետական դառնալու փաստը պարոն Բաղդասարյանը վերագրում է նոր կառավարության հանդեպ վստահությանը. «Այլընտրանք չկա այլ ձեւով քաղաքական դաշտը կայացնելու ես այլ եղանակ չեմ տեսնում»:

Հանրապետականի համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարանի ընտրություններում կուսակցության հաղթանակի դեպքում վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Կարեն Կարապետյանը: Այս մարդուն Վահրամ Բաղդասարյանը համարում է թիմի լոկոմոտիվ եւ չի կարծում, թե վարչապետը կարող է ազատվել Սերժ Սարգսյանի կադրերից։

«Բոլորիս նպատակը մեկն է՝ բարձրացնել Հանրապետական կուսակցության, առավելեւս բարձրացնել վստահությունը հանրության մոտ եւ քաղաքական դաշտը հնարավորինս տեսնել կայուն եւ կայացած»,- ասաց նա:

Իշխանության սոցիոլոգիական հետազոտություններն անգամ ցույց են տալիս, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանից բարձր վարկանիշ ունի: Գործող նախագահի թիմակիցներին այս փաստը չի վախեցնում. «Նորմալ եմ համարում, որովհետեւ երկար տարիներ նոր մարդու նկատմամբ վերաբերմունքը եւ հավատը բարձր է լինում։ Իսկ ընդհանուր առմամբ, իշխանություն լինելը կառավարություն լինելը միշտ բացասական է անդրադառնում ռեյտինգի վրա»:

Հենց Կարեն Կարապետյանի վարկանիշն էլ փորձելու է օգտագործել Սերժ Սարգսյանը 2017-ի ընտրություններում հաղթելու համար: Սակայն Կարեն Կարապետյանին վարչապետ դարձնելն ամենեւին չի նշանակում, որ 2018-ի ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը չի դառնա վարչապետ: Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ խորհրդարանի ընտրությունների արդյունքներից է կախված իր վարչապետ դառնալը։

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատում է. «Կարեն Կարապետյանի ֆիգուրը օգտագործվում է 2017-ի ապրիլի ընտրություններում արդյունք գրանցելու համար, բայց համաձայն հենց Սերժ Սարգսյանի ասածի, ինքը դառնալու է վարչապետ 2018-ին, որովհետեւ ինքն ասում է, որ իր վարչապետ դառնալը կախված է հենց էդ արդյունքից»:

Յոթ հազար հոգու մեկ օրում հանրապետականացնելը Լեւոն Զուրաբյանին հիշեցնում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանն անդամագրվելը, երբ ամբողջ պետությունն էր մեկ կուսակցության անդամ: Սերժ Սարգսյանը կտրվել է իրականությունից եւ չգիտի, որ այդքան մարդ չկա կուսակցությունում. «Սերժ Սարգսյանը, իր կուսակցությունը եւ իր շրջապատը էնքան են կտրվել կյանքից, որ միգուցե հավատում են էդ թվերին»:

Ի դեպ, համագումարում Սերժ Սարգսյանը խոսում էր նաեւ մարդկանց պահանջների ավելացումից, թեպետ կուսակցությունն ամեն ինչ անում է, որ կյանքը լավանա։

«Սա նորից եմ ասում, էդ ԽՄԿԿ-ի զառամախտ սիմպտոմներն են»,- ասում է Լեւոն Զուրաբյանը:

%d5%be%d5%a1%d5%b0%d6%80

«Ա1+»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...