Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

By | 22.11.2016
Загрузка...

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներում իրականացվող աշխատանքները, ՀՀ-ում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման և արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների և համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:

Վիգեն Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ում գործող «Կամազ-Արմենիա» համատեղ ձեռնարկության գործունեության առնչությամբ, ինչպես նաև առանձնահատուկ նշել է պետական արտահանման վարկի շրջանակում ստորագրված համաձայնագրերի իրականացմանն ուղղված 25 ռուսաստանյան գործարարների ներգրավվածությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ արտադրական կոոպերացիայի շրջանակում լայնածավալ համագործակցության վերաբերյալ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

step-vig4

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...