Հայ-իրանական համագործակցություն` նանոտեխնոլոգիաների ոլորտում

By | 29.11.2016

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով դեսպանին և պատվիրակության անդամներին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում բարեկամ Իրանի հետ հարաբերություններն առավել գործնական բնույթ են կրում` ընդլայնելով համագործակցության շրջանակը:

Նրա խոսքով` հանրակրթության և բուհական ոլորտներում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությանն այժմ միանում է նաև գիտության ոլորտը` մասնավորապես նանոտեխնոլոգիաների ուղղությամբ:

«Հայ գիտնականները բավականին ակտիվ են նանոտեխնոլոգիաների ասպարեզում, և իրանական կողմի առաջարկը` համագործակցել այս ոլորտում, խիստ արդիական է:

Վստահ եմ, որ առաջիկայում, երբ կհստակեցնենք գործակցության ծրագիրը, այն կընդգրկի ոչ միայն նանոտեխնոլոգիաների ոլորտը, այլ նաև գիտության այլ ճյուղեր»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ կրթության և գիտության նախարարին` ջերմ ընդունելության և ոլորտում առկա համագործակցության  համար, դեսպան Սաջադին հանդես է եկել գիտության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման առաջարկով, որը դեսպանի խոսքով` նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Հայաստանի կրթության և գիտության նախարարը ևս կարևորել էնման հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը:
Սայեդ Սարքարը տեսաֆիլմի միջոցով ներկայացրել է Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման բնագավառում կատարված աշխատանքները և Հայաստանի կրթության ոլորտի` մասնավորապես հանրակրթության հատվածի հետ համագործակցության հնարավորությունները:

Տարածաշրջանում որպես այս ոլորտի զարգացման առաջատար դիրք ունեցող երկիր՝ Իրանը, ըստ պրոֆեսոր Սարքարի, պատրաստ է կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության միջոցով համատեղ ծրագրեր իրականացնել:
Նախարար Լևոն Մկրտչյանը ողջունել է նախաձեռնությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ Հայաստանը «Հորիզոն-2020»-ի ասոցացված անդամ է և լայն հնարավորություններ ունի եվրոպական տարբեր երկրների հետ համատեղ գիտական ծրագրերի իրականացնելու համար:
Հանդիպմանը ներկա ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի գիտության ներուժը և գիտության ամենատարբեր ճյուղերում համագործակցության հնարավորությունները:
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

iran-lyov

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով