Հայաստանում դատապարտված Իրանի չորս քաղաքացիներ արտահանձնվել են

By | 13.11.2016
Загрузка...

Իրանի Ջուլֆա քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատախազը տեղեկացրել է, որ Հայաստանում դատապարտված չորս իրանցիներ արտահանձնվել են Իրան:

Հոջ. Ջավադ Ալիզադեն շաբաթ օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցի ժամանակ նշել է. «Վերջիններս ապօրինի թմրադեղ ներկրելու մեղադրանքով դատապարտվել էին ազատազրկման:  Իրանի իշխանությունների նախաձեռնությամբ կայացած խորհրդակցությունների արդյունքում նրանք տեղափոխվել են  Իրան, որտեղ շարունակելու են կրել  իրենց պատիժը»:

«Իրանցի դատապարտյալների արտահանձնումը Հայաստանից Իրան իրականացվել է Իրանի ու Հայաստանի միջև գործող համաձայնագրի շրջանակում»,-հայտարարել է Ալիզադեն, հավելելով, որ դատապարտյալները Նորդուզի սահմանում հանձնվել են Իրանի դատական իշխանության պաշտոնյաներին և տեղափոխվել Ջուլֆայի բանտ:

Հոջ. Ալիզադեն անդչադարձել է հարևան երկրներում ապօրինի թմրադեղ կրելու համար սահմանվող ծանր պատժիներին : Նա Ադրբեջան ու Հայաստան մեկնող իրանցի քաղաքացիներին հորդորել է հարգել դիմացի կողմի օրենքները և հրաժարվել նույնիսկ  նիկոտին պարունակող դեղեր տեղափոխելուց:

zek

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...