Հայաստանն աջակցել է Վատիկանում Սիրիայի հարցով համաժողովի կազմակերպմանը

By | 15.11.2016

Քահանայապետական արևելյան ինստիտուտի հիմնադրման 100-ամյակի առիթով նոյեմբերի 11-13-ը Հռոմում տեղի է ունեցել Սիրիային նվիրված «Դամասկոս. հույսերի պրիզմա» (Damasco. Prisma di speranze) խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել էր Ինստիտուտի կողմից Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության և Հիսուսյան միաբանության մտահղացմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հե կապերի վարչությունից, կազմակերպչական աշխատանքներին իր մասնակցությունն է ունեցել նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը: Գիտաժողովի նպատակն էր տարբեր տեսանկյուններից դիտարկել Սիրիայում և, առհասարակ, Մերձավոր Արևելքում առկա խնդիրները՝ միաժամանակ նախանշելով դրանց լուծման ուղիները:

Համագումարի աշխատանքներին զեկույցներով հանդես են եկել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, Արևելյան եկեղեցիների ժողովի պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, Կ. Պոլսի Հայ Կաթողիկե Արքեպիսկոպոսական Ավագ Աթոռի Առաքելական Կառավարիչ Պողոս Լևոն Եպիսկոպոս Զեքիյանը, Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի քարտուղար Միշել Ջալախը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարբեր քրիստոնեական եկեղեցիների և համալսարանների ներկայացուցիչներ:

Համագումարին մասնակցել են նաև Սուրբ Աթոռի Պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը, քաղաքական գործիչներ և դիվանագետներ:

ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը իր՝ «Հիշողության աշխարհաքաղաքականություն» խորագիրը կրող զեկույցում նշել է, որ Սիրիայում ահաբեկիչները փորձում են ամեն գնով աղճատել այնտեղ առկա մշակութային բազմազանությունը: ՀՀ դեսպանը կոչ է արել պայքարել վանդալիզմի նման դրսևորումների, անտարբերության, Սիրիայում Քրիստոնեության և քրիստոնեական արժեքների սիստեմատիկ ոչնչացման դեմ, քանի որ Մերձավոր Արևելքն առանց քրիստոնեաների պատկերացնելն անհնար է:

Armenpress.am

asad450

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով