Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականին

By | 04.11.2016
Загрузка...

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում հանդիպում ունեցավ Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը և Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականը մտքեր փոխանակեցին հայ-գերմանական հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց ծավալվեց միջազգային, տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը:

Կողմերն անդրադարձան Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին, փախստականների օժանդակության հետ կապված հարցերին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ։

6862_hq

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...