Համաս-ը պահանջել է պատասխանատվության ենթարկել Սիոնիստական ռեժիմին

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ Համաս-ը մի հաղորդագրությամբ ՄԱԿ-ից պահանջել է Պաղեստինի ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների դեմ լուրջ քայլեր ձեռնարկել:

Համաձայն Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման, Համաս շարժման խոսնակ Ֆուզի Բարհումը երեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ պահանջել է պատասխանատվության ենթարկել Սիոնիստական ռեժիմին, պաշտպանել պաղեստինցիներին, հարգել Պաղեստինի ժողովրդի իրավունքը և հնարավորություն ստեղծել պաղեստինցի տարհանվածների իրենց երկիրը վերադառնալու համար:

Համաս շարժման խոսնակը միջազգային հասարակայնությանը կոչ է արել Սիոնիստական ռեժիմի զավթողականությանը վերջ տալու, այդ ռեժիմի ոճրագործությունները բացահայտելու և Պաղեստինի հարցը պաշտպանելու ուղղությամբ լուրջ քայլեր վերցնելով հաստատել Պաղեստինի ժողովրդի հետ  իրական զորակցությունը:

«Յուրաքանչյուր օր, երբ Պաղեստինի ժողովուրդը կրում է Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների և զավթողականության տառապանքը, պիտի այդ ժողովրդի հետ միասնականության համաշխարհային օր հայտարարվի»,-ընդգծել է Բարհումը:

ՄԱԿ-ը 1947 թվականին Պաղեստինի մասնատման մասին բանաձևի հրապարակման տարելից՝ նոյեմբերի 29-ը, Պաղեստինի ժողովրդի հետ զորակցության համաշխարհային օր է հռչակել:

hamas

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով