Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիս` Գյումրիում

Ս. թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Հակոբ Հակոբյանի «Սարերում», արդեն վերականգնված որմնանկարին:

Մամուլի ասուլիսին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում կողմերը կխոսեն «Սարերում» որմնանկարի տեղափոխման, վերականգնման և ամրակայման աշխատանքների մասին, որն իրականացրել է ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմ­նա­դրամը:

Որմնանկարը վերականգնել է «Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամը՝ իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի մասնակցությամբ:
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը ներառված է ՀՀ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

hago-d

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով