Կկայանա Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` «Աղետ» խորագրով հայաստանյան համերգը

By | 09.11.2016

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. նոյեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` լայն արձագանք գտած «Աղետ» խորագրով համերգը` Դրեզդենի կամերային երգչախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ, կամերային և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նախագիծը մեկնարկել է դեռևս 2015 թվականին և հաջողությամբ իրականացվել Բեռլինիում, իսկ 2016 թվականին` Դրեզդենում և Բրանդենբուրգում: Համերգային ծրագրում ներկայացված են Զեյնափ Գեդիզլիօղլուի «Գրառումներ լռակյացից», Հելմուտ Oհրինգի «Դիմում Էրդողանին. դա ցեղասպանություն էր» և Վաչե Շարաֆյանի «Արթնացեք փառքեր իմ» ստեղծագործությունները:

Համերգի դիրիժորն է Անդրեա Մոլինոն, մենակատարներ` Մարկ Սինան, Մաթիաս Վորմ, Կարլ Թիմտ, Արայիկ Բախտիկյան:
Ս. թ. նոյեմբերի 8-ին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ընդունել է նվագախմբի անդամներին և դիրիժորին: Անդրադառնալով համերգի իրականացմանն ու կարևորությանը նախարարի տեղակալը նշել է, որ այն հարցերը, որոնք քաղաքականությամբ հնարավոր չէ լուծել, հաճախ լուծվում են արվեստի միջոցով:
Ս. թ. նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի «Աղետ» խորագրով համերգին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին` Վաչե Շարաֆյանը /կոմպոզիտոր/, Մարկուս Ռինդտը /Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն, նախագծի համահեղինակ/, Անդրեա Մոլինոն /դիրիժոր/, Սվետլանա Սահակյանը /ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական/, Լիլիա Նիկոյանը /ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ/:

drezden-b

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով