Կկայանա Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի հիմնադրման 30-ամյակին նվիրված համերգ

By | 21.11.2016
Загрузка...

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. նոյեմբերի 21-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի հիմնադրման 30-ամյակին նվիրված համերգ:

Նվագախումբը կներկայացնի ՀՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները և մշակումները: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ջեմմա Քաղցրիկյան:
Համերգին մասնակցում են ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ալիկ Գյունաշյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը, Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը, Վարդան Բադալյանը, Անահիտ Սահակյանը, Վահան Հարությունյանը:

Ելույթներով հանդես կգան նաև նվագախմբի մենակատարներ Նվարդ Հարությունյանը, Կարեն Մայիլյանը, Ասյա Երեմյանը, Նվարդ Հարությունյանը, Կատարինա Անախասյանը, Օֆելյա Քուշքյանը, Տաթև Մինասյանը:

gyumri4544

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...