Կարևորվել է համագործակցության շարունակականությունը

By | 21.11.2016
Загрузка...

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան  Ռիչարդ Միլզին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի  ղեկավար Դեբորա Գրիզերին։

«Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները 25 տարի եղել են գործընկերներ՝ հետամուտ լինելով Հայաստանի ժողովրդի առողջությունն ու բարօրությունը բարելավելու ընդհանուր  նպատակին: Մենք պատրաստ ենք աջակցելու նախարարությանն առաջիկա  բարեփոխումների իրականացման գործում: Հավատացած եմ, որ այդ բարեփոխումների արդյունքում կձևավորվի կայուն ու հաջողված համակարգ, որը կկարողանա ապավինել իր սեփական ուժերին»,-ասել է դեսպանը` շեշտելով, որ բուժծառայությունների հասանելիությունը խնդիր է, որին  Միացյալ Նահանգները նույնպես  բախվում է:

Բարձր գնահատելով ԱՄՆ-ի հետ համագործակցության մեծ փորձը` Լևոն Ալթունյանը շեշտել է, որ նախարարությունը հետևողական կլինի առաջնային օղակում բարեփոխումների շարունակականությունն ապահովելու, սոցիալապես անապահով խմբերին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու գործում։ Նա միաժամանակ հյուրերի հետ քննարկել է առանձին ուղղություններով համագործակցության,  մասնավորապես` առողջապահության կառավարման և մասնագիտական բժշկական ասոցիացիաների փորձը ներդնելու,  և այլ   հարցեր։

Քննարկվել է նաև ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը։ «Առողջապահության ոլորտում կոռուպցիայի վերացումը պետք է լինի պատճառների վերացման միջոցով։ Այդ ուղղությամբ նախարարությունը համապատասխան առաջարկ է պատրաստվում ներկայացնել կառավարություն»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ մի շարք ծրագրերի, որոնց ֆինանսավորման 1-2 տարի հետո նախատեսվող ավարտը պայմանավորված է   Հայաստանում առողջապահական ցուցանիշների բարելավմամբ։

Երկուստեք կարևորվել է համագործակցության խորացումն ու ընդլայնումը։

1qw-0

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...