«Ծովի լռությունը». կբացվի Ծովինար Թադևոսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը

By | 18.11.2016
Загрузка...

Ս. թ. նոյեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի գծանկարիչ Ծովինար Թադևոսյանի «Ծովի լռությունը» խորագիրը կրող գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև նոյեմբերի 26-ը:
Ծովինար Թադևոսյան-ստեղծագործողի խոսուն լռությունը լի է գրաֆիկական պատկերներով, հոգեբանական և փիլիսոփայական անսպասելի լուծումներով և զգացմունքայնությամբ: Գծապատկերները մեզ են փոխանցում այն առեղծվածայինը, որն անանուն է ու միտված անհայտին: Գծանկարիչը իրականություն է բերում ենթագիտակցականի իր խորհրդատեսիլը, որը հավասարապես բաշխված է պոեզիայի, հավատքի և ներդաշնակ երաժշտամեղեդու կշռույթներում:
Ծովինար Թադևոսյան ծնվել է 1970 թվականին, Երևանում: Սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչական ֆակուլտետի գծանկարի բաժնում: 1993 թվականից մինչ օրս աշխատում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: 1999-2002 թթ. աշխատել է Տիկնիկային գործիչների միության հայկական կենտրոնում՝ որպես նկարիչ: Դասավանդել է գրաֆիկա:

Մասնակցել է «Աշնան արև» (2013 թ.), «Նարեկացու լույսը» (2015 թ.) ցուցահանդեսներին, ինչպես նաև ՀՀ նկարիչների միության և գրաֆիկական աշխատանքների այլ ցուցահանդեսների, փառատոների՝ Իտալիայում, Լեհաստանում և այլ երկրներում: Աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում` հայ նկարիչների կողմից իրականացվող ժամանակակից արվեստին նվիրված նախագծերի շրջանակներում:
Նկարները ներբեռնել այստեղ:

mahler5

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...